Համացանցում Քիմ Քարդաշյանի վինտաժային լուսանկար է հայտնվել
LifestyleՆախօրեին Քիմ Քարդաշյանի ընկեր եւ ոճաբան Մարիո Դեդնովիչն ուրախացրել էր հայուհու երկրպագուներին՝ նրա կայքում ռեալիթի շոուի աստղի անհայտ ֆոտոսեսիայից լուսանկար հրապարակելով:

Հիմա հերթը Ջոնաթան Չեբանինն է, որը որոշել է Instagram-ում իր բաժանորդներին հիշեցնել 2012 թվականին Քիմի հետ Ֆլորիդա ուղեւորության մասին:
Լուսանկարն արվել է, երբ Քիմն ու Չեբանը դուրս են եկել EPIC Hotel-ում գտնվող Zuma ճապոնական ռեստորանից:

«Հրաշալի լուսանկար եմ գտել Մայամիից, ուր մեկնում եմ Սուրբ Ծննդին»,- լուսանկարը մակագրել է Չեբանը:
Հիշեցնենք, որ Փարիզում կողոպտվելուց հետո Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում առանձնապես չի երեւում: Սակայն նրա ընկերներին դա չի խանգարում հրապարակումներ անել նրա kimkarashianwest.com կայքում: