Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին հատկացվեց 100 մլն դրամ
КультураՀՀ կառավարությունը 100 մլն դրամ տրամադրեց ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնին պատրաստվելու համար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարը նշեց, որ միջոցները կուղղվեն նաև նվագախմբի միջազգային շրջագայությունների կազմակերպմանը:
Գումարը տրամադրվեց կառավարության պահուստային ֆոնդից: