Այդ շենքը 4-րդ աստիճանի վթարային չէ, այլ 400-րդ աստիճանի վթարային է. Ն. Զոհրաբյան
ОбществоԿռավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, մի շարք նախագծերի հետ քննարկվելու է նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Մինչ նախագծի քննարկումը վարման կարգով խոսեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա խոսեց Գյումրիի Անտառավան 3 թաղամասի 26 շենքի խնդիրի մասին: Պատգամավորը իր խոսքում նշեց, որ տեղի բնակիչներն օրհասական վիճակում են գտնվում:
«Այդ շենքը 4-րդ աստիճանի վթարային չէ, այլ 400-րդ աստիճանի վթարային է: Մարդիկ էվակուացնում են երեխաներին: Նոր տարուն գալու են ու կառավարության դիմաց վրաններ խփեն: Նույն վիճակում է գտնվում Սեւեռսկի թաղամասը: Ես սա հնչեցնում եմ որպես ահազանգ, որովհետեւ վերջին ձնաբուքի ժամանակ ամբողջ ձյունը լցվել է տները»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով. «Եթե շատ արագ ու օպերատիվ այս շենքի հարցը չլուծվի, ապա լուրջ վտանգի առջեւ կարող ենք կանգնել: Կարող է տունը փլուզվել մարդկանց վրա»,- ասաց նա` հորդորելով կառավարությանը` ականջալուր լինել: