Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ կտրամադրվի
ОбществоԱպրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անունով կրթաթոշակ կտրամադրվի: Ինչպես տեղեկացրին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, «Թերմոռոս-Ար» ընկերությունը «Արարատբանկ»-ի հետ համատեղ հունվար ամսից համալսարանի 3 ուսանողի կտրամադրի 110000 դրամ: Կրթաթոշակը կտրվի ճարտարապետության, շինարարության և դիզայնի ֆակուլտետներից այն ուսանողներին, ովքեր ծառայել են Հայոց բանակում կամ մասնակցել քառօրյա պատերազմին: