Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը ապագա երեխայի համար անուն են ընտրում
LifestyleVictoria's Secret-ի ցուցադրությունից հետո մոդել Իրինա Շեյքի հղիության թեման դարձավ գրեթե բոլոր լրատվականների առաջին թեման։ Սակայն Իրինան ու նրա ընկերը՝ Բրեդլի Կուպերը, մինչ այժմ պաշտոնական հայտարարություն չեն արել, որի պատճառով էլ արևմտյան լրատվականները տեղեկությունների համար դիմում են իրենց աղբյուրներին։
«Իրինան ու Բրեդլին սիրում են միմյանց ու ուրախ են՝ ծնող դառնալու կապակցությամբ։ Նրանք արդեն գիտեն երեխայի սեռն ու արդեն ընտրել են մի քանի անուն նրա համար, սակայն դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Երեխայի ծնվելուց հետո զույգը պատրաստվում է առավել ընդլայնել ընտանիքն ու երեխային պարգևել քույր կամ եղբայր»,-հայտնել է զույգին մտերիմ աղբյուրը։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ Իրինան ու Բրեդլին ցանկանում են միասին ապրել մինչև խոր ծերություն։ Ըստ լուրերի, ապագա մայրիկն իրեն լավ է զգում ու թեթև է տանում հղիությունը։
Օրերս ԶԼՄ-ներում կրկին իրարանցում էր, երբ Իրինան հանրության առաջ հայտնվեց մատնեմատին նոր մատանիով, որից հետո կայքերը հայտարարեցին զույգի նշանադրության մասին։