Տիգրան Սարգսյանը եւ Ղազախստանի նախագահը քննարկել են ԵԱԲՏԽ-ի նիստի օրակարգը
ЭкономикаԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 22-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ քննարկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը, որը դեկտեմբերի 26-ին տեղի Է ունենալու Սանկտ Պետերբուրգում:
Այդ մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016 թվականին ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահությամբ անդամ պետությունների հետ համատեղ մի շարք կարեւոր փաստաթղթեր Է պատրաստել եվրասիական ինտեգրացման հետագա զարգացման հարցերի վերաբերյալ: Դրանք քննարկվելու են առաջիկա նիստում: Օրակարգում են՝ տրանսպորտային քաղաքականության համատեղ կոորդինացման, մաքսային օրենսդրության, ԷլեկտրաԷներգետիկայի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցերը:
Տիգրան Սարգսյանը Նազարբաեւին տեղեկացրել Է այն հարցերի ընթացիկ վիճակի մասին, որոնք քննարկվելու են պետությունների ղեկավարների կողմից: