Տարվա լավագույն հրաձիգները մեծ սպասելիքներ ունեն 2017 թվականից
СпортՀրաձգության Հայաստանի տարվա լավագույն մարզիկները մեծ սպասելիքներ ունենք 2017 թվականից։
Հայաստանի տարվա լավագույն հրաձիգ Հայկ Բաբայանը մեծ նվաճում է համարում լավագույնը ճանաչվելը։
«Պետք է ձգտեմ ավելի մեծ բարձունքների հասնել։ Նպատակ ունեմ հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում։ Ինձ համար կարևոր է 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերը»,- ասաց Հայկը։ Երկրորդ լավագույն Լիլիթ Մկրտչյանը լիահույս է, ու վազող թիրախ վարժությունը կդառնա օլիմպիական ձև։
«2017 թվականին հանդես եմ գալու մեծահասակների հետ, որտեղ ավելի դժվար կլինի։ Բայց ես էլ չեմ կարող առանց մեդալ վերադառնալ»,-կարևորեց Լիլիթը։ Եռյակը եզրափակող Զավե Իգիթյանը ևս մեծ սպասելիքներ ունի 2017 թվականից։ «Ես ավելին կարող էի անել, բայց հաջորդ տարի կբարելավեմ իմ արդյունքները»,- եզրափակեց նա։
Հրաձգության ֆեդերացիան ամփոփեց տարի և լավագույնը ճանաչեց Հայկ Բաբայանին, Լիլիթ Մկրտչյանին և Զավեն Իգիթյանին։