2016 թվականին 606 դատապարտյալ ապահովվել են աշխատանքով
Общество2016 թվականի 11 ամիսների ընթացքում համապատասխան աշխատանքով ապահովվել են 606 դատապարտյալներ, որոնցից 215-ը՝ իրենց համաձայնությամբ չվարձատրվող աշխատանքով:
Դեկտեմբերի 22-ին ամփոփելով Արդարադատության նախարարության 2016 թվականի աշխատանքները, այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Ինքնագործ միավորումներում ընդգրկվել են 276 դատապարտյալներ: Իրացվել է 187 դատապարտյալի կրթական իրավունքը, որից հանրակրթական կրթություն ստացել է 65-ը , մասնագիտական, արհեստագործական` 114-ը, բարձրագույն և հետբուհական` 8-ը»,- ասաց Հովհաննիսյանը: