10 փորձված եղանակ՝ բարձրակրունկ կոշիկներն անցավ կրելու համար
LifestyleBlogNews-ը գրում է.
Նոր բարձրակրունկ կոշիկներ հագնելը չափազանց ցավոտ գործընթաց է, և բոլոր աղջիկներն էլ ծանոթ են դրան։ Սակայն BlogNews-ը որոշել է վերջ դնել այս տանջանքներին և առաջարկում է Ձեզ փորձել այս 10 մեթոդներից մեկը՝ բարձրակրունկ կոշիկներն անցավ կրելու համար։
1. Պլաստիր (пластыри) կպցրեք

Սա երևի ամենատարածված և ակնհայտ լուծումներից մեկն է, սակայն այն շատ լավ գործում է։ Եթե սրանցից կպցնեք ոտքերի առավել վնասվող հատվածների, ապա կնվազեցնեք կոշիկի հետ շփումը, ինչի արդյունքում կնվազի վնասվածք ստանալու հավանականությունը։ Միայն հիշեք, որ պլաստիրի ծածկած մակերեսը պետք է անպայման մեծ լինի վնասված/ զգայուն հատվածի մակերեսից։
2. Մանկական փոշի (Присыпка)

Մանկական փոշին հիանալի միջոց է՝ կոշիկի և ոտքի միջև շփումը նվազեցնելու համար։ Պարզապես մի փոքր փոշի լցրեք կոշիկի մեջ և ապա հագեք դրանք։
3. Ֆեն և հաստ գուլպաներ

Պարզապես մի զույգ հաստ գուլպաներ հագեք և ոտքերը մտցրեք նոր կոշիկների մեջ։ Հետո վերցրեք ֆենը և պահեք կոշիկի այն հատվածների վրա, որտեղ առավել մեծ լարվածություն կա։ Այդպես շարունակեք մինչև լարվածությունը նվազի։ Այս հնարքը գործում է միայն բնական նյութերից պատրաստված կոշիկներ համար, օրինակ՝ կաշվե կոշիկների։
4. Դեզոդորանտ

Բարձրակրունկ կոշիկներ կրելուց առաջ դեզոդորանտ քսեք ոտքերի առավել ոսկրոտ և զգայուն հատվածներին։ Այդ կերպ կնվազեցնեք շփումը և կխուսափեք ցավից։
5. Սիլիկոնե տակդիրներ

Այսպիսի տակդիրներ կարող եք գնել կոշիկի և տնտեսական գրեթե բոլոր խանութներից։ Պարզապես դրեք այն կրունկի տակ և հագեք կոշիկը։
6. Ջրով լի տոպրակ

Երկու տոպրակ վերցրեք, դրանց մեջ ջուր լցրեք և դրեք կոշիկների մեջ։ Հետո կոշիկները դրեք սառնարանի առավել սառը բաժնում և այդպես թողեք գիշերվա ընթացքում։ Ջրի սառելու հետ մեկտեղ տոպրակները կսկսեն ընդարձակվել և կձգեն կոշիկը։ Հաջորդ օրը կնկատեք, որ կոշիկները փոքր-ինչ լայնացել են և արդեն չեն ցավեցնում։
7. Սիլիկոն պաշտպանիչ շերտ

Այս շերտերը պետք է դնել կրունկին, և դուք միանգամից կազատվեք բոլոր տեսակի ցավերից։ Շերտերը կարող եք գնել կոշիկի խանութներից։
8. Իրար կպցրեք 3-րդ և 4-րդ մատները

Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն եթե իրար կպցնեք 3-րդ և 4-րդ մատները, ապա շատ ավելի հարմար կզգաք Ձեզ բարձրակրունկ կոշիկներ կրելիս։ Այս հնարքը իսկապես գործում է. մենք փորձել ենք։
9. Ոտքերին հանգիստ տվեք

Եթե ամեն օր բարձրակրունկով եք գնում աշխատանքի, ապա ավելի լավ է՝ մեկ զգույգ հարմարավետ կոշիկ թողնեք աշխատավայրում։ Օրվա ընթացքում հանեք բարձրակրունկները և որոշ ժամանակ կրեք առավել հարմարավետ կոշիկ։
10. Սրանք հիանալիորեն փոխարինում են բարձրակրունկներին

Եթե այլևս չեք կարող հանդուրժել բարձրակրունկների հետևանքով առաջացած ցավերը, ապա միգուցե պետք է սկսեք այս կոշիկներից գնել։ Դրանցով ավելի հեշտ է քայլել, և դրանք ավելի կայուն են։