Հայաստանում Էլեկտրաէներգիայի սակագները նվազեցին
Экономика2017–ի փետրվարի 1-ից Հայաստանի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 46.2 դրամից կնվազի 44.98 դրամ մեկ կՎտ/ժ–ի համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 23-ի ՀԾԿՀ նիստում։
Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը սահմանվել է 44.98 դրամ (նվազել է 2.6 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի ցածր սակագներ կսահմանվեն՝ ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերային՝ 30։
Սակագները նվազել էին նաեւ մի քանի ամիս առաջ՝ 216-ի օգոստոսի 1–ից ցերեկային սակագինը բնակչության համար 48.78–ից նվազել էր մինչեւ 46.2 դրամ։ Համապատասխանաբար նվազել է նաեւ սակագների մնացած ցանցը։Նիստի ընթացքում ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ սակագնի նվազումը հնարավոր է դարձել էներգետիկ հաշվեկշռում ավելի թանկ ջերմային էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի կրճատման շնորհիվ։ Համապատասխանաբար էներգետիկ համակարգի ընկերությունների անհրաժեշտ շահույթը նվազել է 8.8 մլրդ դրամով։