Արազ Օզբիլիսը Թուրքիայում մասնակցել է բարեգործական խաղի
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը Թուրքիայում մասնակցել է բարեգործական խաղի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օզբիլիսն ուսի վնասվածքից և վիրահատությունից հետո առաջին անգամ է մտել խաղադաշտ: Թուրքական «Բեշիկթաշ» ակումբում հանդես եկող ֆուտբոլիստը մասնակցել է բարեգործական խաղի, որտեղ Թուրքիայի առաջնությունում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստները մրցել են տեղացիների դեմ: 4:3 հաշվով հաղթել են տեղի ֆուտբոլիստները: Բարեգործական խաղի ընթացքում 50 միլիոն 630 հազար թուրքական լիրա է հավաքվել:
Հայաստանի ազգային թիմի անդամը վիրահատության էր ենթարկվել 2016 թվականի հոկտեմբերին: