Երկթաթ կատու-«կենգուրուն» գրավել է համացանցի օգտատերերի սրտերը (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleBuzzfeed-ի հաղորդմամբ` հինգ տարեկան Էյբլը բնակվում է Բանգկոկում: Կատուն իր թաթերը կորցրել է որսի ժամանակ. թռչնի հետևից վազելիս Էյբլը բարձրացել է տանիք, որտեղ կպել է էլեկտրափոխանցման գծին, ինչի հետևանքով վնասվել են նրա առջևի թաթերը և ուղիղ աղիքը:
Վնասվածքի պատճառով կատվի առջևի ոտքերն անդամահատվել են, և նա սովորել է օգտվել իր հետևի վերջույթներից:
Էյբլի տիրուհու խոսքերով` կենդանին շատ է սիրում գովազդ դիտել և պատուհանից նայել թռչուններին:







