ԱԳՆ-ն պետք է աշխատի ՄԱԿ-ի հետ սիրիահայերի հարցով գործողությունների ծրագիր մշակելու համար
ОбществоՍիրիական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Հալեպի ազատագրման մասին, սակայն դրա շուրջ ընդհանուր միջազգային արձագանքները միանշանակ չեն։
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը։ Նա սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման մասին խոսելիս ասաց, որ այն սիրիահայերն, ովքեր ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստան, Հալեպում ՀՀ հյուպատոսությունը նրանց տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն և փորձում է աջակցել։
«Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հանձնաժողովի հետ միասին աշխատանք է տանում նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ հնարավորինս ներգրավելով ֆինանսական միջոցներ։ Մենք հստակ աշխատանք ունենք անելու նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ՝ մշակելու համար ազգային գործողությունների ծրագիր։
Ծրագրի նպատակն է ունենալ թիրախավորված և հստակ աշխատանք, որն ուղղված կլինի տարբեր ոլորտներում սիրիահայերին օգնելուն և աջակցելուն»,- նշեց ԱԳ նախարարի տեղակալը և հավելեց, որ վերջին 3 օրվա ընթացքում ՄԱԿ-ը 2 բանաձև է ընդունել՝ Սիրիայում մարդու իրավունքների վիճակի և վայրագությունների հետազոտման վերաբերյալ: