Ереван, 25.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира Инспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн. Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровища Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодекс Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят» ААЦ подала два иска против Степана Асатряна


Արամ Ա. Կաթողիկոսն Իրանից ուղևորվել է ԱՄԷ

Общество

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Թեհրանի Հայոց թեմ կատարած իր հովվապետական այցի ավարտից հետո դեկտեմբերի 21-ի երեկոյան ժամանել է Արաբական Միացյան Էմիրություններ` Դուբայ: Արմենպրեսը ներկայացնում է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո հաղորդագրությունը դասական ուղղագրությամբ.  

«Թեհրանի Հայոց Թեմ կատարած իր հովուապետական այցելութեան աւարտին, Չորեքշաբթի, 21 Դեկտեմբեր 2016-ի երեկոյեան Վեհափառ Հայրապետը ժամանեց Տուպայ, Արաբական Միացեալ Էմիրութիւնները: Օդակայանի պատուոյ սրահին մէջ Վեհափառ Հայրապետը ողջունելու եկած էին Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեան, ընկերակցութեամբ Երեսփոխանական Ժողովի ատենապետ Տիար Հրայր Սողոմոնեանի ու ազգայիններու:

Վեհափառ Հայրապետը օդակայանին մէջ ունեցած կարճատեւ հանդիպումէն ետք Կաթողիկոսական Փոխանորդ Հայր Սուրբին հետ ուղղուեցաւ դէպի Ապու Տապի: Ապու Տապիի մէջ Ազգային Վարչութեան եւ Երեսփոխանական ժողովի անդամներուն եւ բարերարներուն հետ Վեհափառ Հայրապետը  աշխատանքային ընթրիք մը ունեցաւ որուն ընթացքին արժեւորումի  ենթարկուեցաւ Ազգային Իշխանութեան աշխատանքները, ինչպէս նաեւ եկեղեցի, դպրոց ու ժողովուրդ փոխ-յարաբերութիւնը զարգացնելու կարելիութիւնները: Վեհափառ Հայրապետը շեշտեց զանազան ծրագիրներու ու աշխատանքներու ճամբով երիտասարդութիւը եկեղեցւոյ շուրջ հաւաքելու կարեւորութիւնը: «Ազգային Առաջնորդարանով, Եկեղեցիով, Ազգային Վարժարանով ու յարակից լայն կարելիութիւններով օժտուած Ազգային-Եկեղեցական համալիրը պէտք է լեցնել ու իմաստաւորել մեր ժողովուրդի ներկայութեամբ ու գործօն մասնակցութեամբ» շեշտեց Վեհափառ Հայրապետը, ու նոյն գիշեր վերադարձաւ Տուպայ:

Յայտնենք, որ 12 Դեկտեմբեր 2014-ին Ապու Տապիի մէջ Սուրբ Նահատակաց նորաշէն եկեղեցւոյ օծումը կատարած էր Վեհափառ Հայրապետը եւ 16 Մայիս 2016-ին եկեղեցւոյ կողքին Արա Խանոյեան Ազգային Վարժարանի բացումը կատարած:

Հինգշաբթի եւ Ուրբաթ օրերը Նորին Սրբութիւնը հանդիպումներ ունեցաւ Կաթողիկոսական Փոխանորդ Հայր Սուրբին, Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետին եւ այլ պատասխանատուներու հետ ընդհանրապէս Թեմը յուզող հարցերու ու ծրագրուած աշխատանքներու ու յատկապէս Տուպայի, Շարժայի եւ Քաթարի հայութեան առնչուած աշխատանքներու ու ծրագիրներու մասին:

Ուրբաթ առաւօտ Վեհափառ Հայրապետը հանդիսապետեց Ս. եւ Անմահ պատարագին եւ իր պատգամը ուղղեց ներկայ հոծ բազմութեան: Առաջին հերթին Վեհափառ Հայրապետը իր բարձր գնահատանքը յայտնեց Կաթողիկոսական Փոխանորդ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեանին, որ նուիրումով լծուած է Թեմի ծառայութեան: Ապա Վեհափառ Հայրապետը անդրադառնալով նոր տարուան ու Ս. Ծննդեան խորհուրդով լեցուն ներկայ օրերուն, շեշտեց Աստուծոյ դառնալու եւ Անոր ներկայութիւնը ապրելու, Քրիստոսի ճամբով Աստուծոյ պատուէրներուն հաւատարիմ մնալու հրամայականը: Նորին Սրբութիւնը իր խօսքին մէջ ըսաւ. «Աս տուած իր յայտնութեան ու մանաւանդ իր Միածին Որդւոյն Մարդեղութեան ճամբով մեզի հետ եղաւ, եւ մեզի ցոյց տուաւ փրկութեան ճամբան: Արդեօք մենք Աստուծոյ հե՞տ ենք մեր կեանքի որակով, մեր ծառայութեամբ, մեր եկեղեցւոյ, ազգին ու հայրենիքին մեր ամուր կապուածութեամբ. հաւատարի՞մ ենք քրիստոնէական արժէքներուն ու աւանդութիւններուն»: Ապա Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ կարիքաւորներու օգտակար դառնալու, եկեղեցւոյ, դպրոցի, գաղութին ու Հայրենիքի աշխատանքներուն մասնակից դառնալու, անոնց ծրագիրներուն օգտակար դառնալու անհրաժեշտութեան:

 Ս. եւ Անմահ պատարագէն անմիջապէս ետք տեղի ունեցաւ աջահամբոյր: Ապա Վեհափառ Հայրապետը կարճ այցելութիւն մը տուաւ եկեղեցւոյ կից գտնուող  Ազգային  Օհաննէսեան Վարժարան, ուր տեղի կ'ունենար յիշեալ վարժարանի աշակերտներուն կողմէ պատրաստուած Նոր Տարուայ տօնակատարութիւնը:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Շարժայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ օծումը, ինչպէս նաեւ Ազգային Օհաննէսեան Վարժարանի բացումը կատարած էր 1998 թուականին:

Նոյն երեկոյեան ազգային բարերար Տէր եւ Տիկին Հրայր Եւ Մակի Սողոմոնեաններ ճաշկերոյթով պատուեցին Վեհափառ Հայրապետը, որուն ներկայ գտնուեցան Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի թեմի Ազգային իշխանութեան անդամներն ու  բարերարներ: Ճաշկերոյթին ներկայ էր նաեւ Արաբական Միացեալ Էմիրութեանց Հայաստանի Հանրապետութեան դեսպան՝ Գեղամ Ղարիպչանեանը:

Ճաշկերոյթի ընթացքին Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը յայտնեց Կաթողիկոսական Փոխանորդ Հայր Սուրբին գլխաւորութեամբ կազմակերպչական աշխուժ ընթացքին մէջ գտնուող Թեմին:  Ընդառաջելով ներկաներուն փափաքին, Նորին Սրբութիւնը նաեւ բացատրութիւններ տուաւ Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին ու ապա Եւրոպայի Մարդկային Իրաւանց Դատարանի մօտ բացած Սիսի Պատմական Կաթողիկոսարանի վերադարձը պահանջող Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դատին մասին, նկատելով զայն ազգային պահանջատիրութեան ծիրէն ներս իրաւական առաջին քայլը:

Վեհափառ Հայրապետին Արաբական Միացեալ Էմիրութեանց երկօրեայ կեցութեան ընթացքին  Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը նաեւ Վեհափառ Հայրապետին զեկուցեց Քաթարի Հայ գաղութին առնչուած կազմակերպչական աշխատանքներու մասին: Վեհափառ Հայրապետը Մայրավանք վերադարձաւ Շաբաթ, 24 Դեկտեմբեր 2016-ին»։

То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст»