Գյումրիում բարեգործական նախաձեռնությամբ հանդես եկավ Էնրիկո Մատտեյի անվան պոլիկլինիկան
ОбществоԳյումրիում սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքների Ամանորն ուրախ ու սպասված տոն դարձնելու նախաձեռնությամբ հանդես եկավ Գյումրու «Էնրիկո Մատտեյի անվան» պոլիկլինիկան: Բուժհաստատության տնօրենի՝ Գագիկ Ադամյանի նախաձեռնությամբ, ավելի քան 32 հազար բնակիչ սպասարկող տարածքից ընտանեկան բժիշկների& nbsp; կողմից ընտրված սոցիալապես առավել վատ պայմաններում գտնվող ու բազմազավակ մոտ 60 ընտանիք ստացավ ամանորյա պարկեր, որոնց մեջ ամեն ինչ նախատեսված էր՝ թե՛ տոնական սեղանի, և թե՛ տոներից հետո ընտանիքին անհրաժեշտ սննդամթերքի բեռը թեթևացնելու համար, իսկ մինչ այդ հենց պոլիկլինիկայի սրահում՝ տոնածառի շուրջ, ուրախ տրամադրություն, երգ ու պար՝ Ձմեռ պապի ու փոքրիկների մասնակցությամբ: Ուրախ տրամադրությունը բոլորի հետ կիսեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով կարևորեց նախաձեռնությունը՝ փաստելով, որ հենց այսպես ցանկաց ած քաղաքացի պետք է սատար կանգնի կարիքի մեջ գտնվողին:

Նախաձեռնության հեղինակի համար բարեգործական ակցիաներ շատ են եղել, բայց առաջին անգամ է, երբ դրան միանում է իր կոլեկտիվը, իսկ դա ավելի մեծ հաղթանակ է: «Մեծ հաղթանակ եմ համարում, երբ անհատն ինքն է կանգնում պետության ու քաղաքային իշխանությունների կողքին ու օգնության ձեռք մեկնում կարիքավորին՝ անկախ կուսակցական պատկանելությունից ու ունեցած միջոցներից»,-նշեց Գագիկ Ադամյանը՝ հավատացնելով, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս այս ձևաչափով նախաձեռնությունն առաջինն էր, երբ առողջապահության առաջնային օղակը՝ ֆիզիկական օգնությունից բացի, այցելուներին նաև հոգեբանական յուրահատուկ օգնություն է կազմակերպում: Գագիկ Ադամյանի բարեգործական նախաձեռնությանը միացել էր նաև բուժանձնակազմը:

«Ընտրվել են սոցիալապես խիստ անապահով ընտանիքիները, քանի որ ընտանեկան բժիշկներն անմիջական կապ ունեն ընտանիքների հետ, շահառուների ընտրությունը դժվար չէր: Պոլիկլինիկան առողջության պահպանման առաջնային օղակ է՝ կատարելով ոչ միայն բուժական, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ, որոնք էլ ներառում են սոցիալական ու հոգեբանական բաղադրիչ, և դրանով իսկ այս նախաձեռնությունը բոլորիս կողմից ուրախությամբ ընդունվեց»,- տեղեկացրեց պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Նազենի Ադամյանը:
Արմենուհի Մխոյան