Կարագեր. ԱՊԼ-ի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստը Կոուտինյոն է
СпортԱնգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին անվանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստը:
«Ըստ օրացույցային տարու՝ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը Կոուտինյոն է: Լավ էին խաղում Ազարը, Մարեզը, Վարդին, Կևին Դե Բրույնեն... ամեն դեպքում, տարվա կտրվածքով լավագույն ֆուտբոլիստը Կոուտինյոն է»,- Squawka-ն:
Ավելացնենք, որ Կոուտինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: