Իշխանությունը իր հերթական կադրին անգործ չթողեց
Ինչու իշխանությունները այդ անկարող և անպիտան կադրերից պետական համակարգը մաքրելու փոխարեն նրանց էլի պաշտոննի է նշանակում: Եթե դա արվում է նրա համար, որ իրենց նախկին կադրը յոլա գնալու փող ունենա, ապա կարող են չանհանգստանալ: Վահե Հակոբյանը միայն Երեւան քաղաքում ունի 3 բնակարան, Երեւանում եւ մարզերում՝ 6 շենք-շինություն, 6 հողամաս:
Երբ դեռ պատգամավորի թեկնածու էր՝ հրապարակել է գույքի ու եկամուտների հայտարարագիրը, որտեղ, ինչպես բոլորս գիտենք, սովորաբար գրանցվում է իրական ունեցվածքի չնչին մասը:
Պատգամավորի թեկնածություն առաջադրելու ժամանակ հայտարարագրել է 6 ավտոմեքենա, որոնցից 3-ը 2011թ. արտադրության: Վահե Հակոբյանն ունի «Գազ 3102», «Մերսեդես G500», «Տոյոտա Քեմրի», «Պորշ Panameria», «Պորշ Cayene», «Ֆոլցվագեն Golf» մակնիշի ավտոմեքենաներ:
Նա «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ից ստացել է 1 միլիարդ, 175 միլիոն դրամ շահաբաժին, իսկ «Նիաշ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը կազմել է 180 միլիոն դրամ: Վահե Հակոբյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից մեկ տարվա ընթացքում ստացել է 41 միլիոն 242 հազար 193 դրամ, իսկ «ԱԿԲԱ Կրեդիտ ԱգրիկոլԲանկ» ՓԲԸ-ից` 15 միլիոն 787 հազար դրամ: Թեկնածությունն առաջադրելու պահին ունեցել է 1 միլիարդ 270 միլիոն դրամ:
Այս միլիարդատեր պարոնը, սակայն, ապաշնորհ կառավարիչ էր, ինչի հետևանքով շատ արագ լիկվիդացվեց պաշտոնից: Բայց նրան էլի խցկեցին մի տեղ. հարգելի իշխանություններ, նմաններին հեռացրեք մեկընդմիշտ, որ մյուսների համար դաս լինի: Թե չէ օրերից մի օր կտապալի նաև ջրային կոմիտեի աշխատանքն ու ժողովուրդը կմնա առանց ջրի: Ավետիս Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը