Վալերի Կարպին. Կարող էի տեղափոխվել Բարսելոնա
СпортՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Վալերի Կարպինը պատմել է, որ կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»:
«2002 թվականին՝ աշխարհի առաջնությունից հետո իմ պայմանագրի ժամկետն ավարտվում էր «Սելտայի» հետ:
Կար «Բարսելոնա» տեղափոխվելու պայմանավորվածություն: Մեկնեցի այնտեղ, բայց հետո ասացին, որ ինչ-որ բան չի ստացվել:
Դրանից հետո տեղափոխվեցի «Ռեալ Սոսյեդադ» և այդ տարի այդ թիմը կարող էր նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը», - ասել է Կարպինը «Match Tv»-ի եթերում: