Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Մեղրու, Սիսիանի, Մասիսի, Բաղրամյանի, Արտաշատի, Արարատի, Մարտունու և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գավառի, Գորիսի, Բաղրամյանի, Մարտունու ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ինչպես տեղեկացանք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արարատի մարզի Վեդի, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոտք-Քարվաճառ, Ստեփանավան-Ալավերդի-Օձուն,
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: