Իգուաին. Դիբալան շատ նման է Մեսսիին
СпортԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը համեմատականներ է անցկացրել իր թիմակից Պաուլո Դիբալայի և Լիոնել Մեսսիի միջև:
«Դիբալան և Մեսսին անչափ նման են միմյանց: Լեոն լավագույնն է, և նա դա ապացուցում է ամեն օր: Պաուլոն դեռ երիտասարդ է: Նա 23 տարեկան է և ամեն ինչ կախված է իրենից:
Դիբալան մեծ ներուժ ունի և կարող է դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստ: Բացի այդ, նրան մի փոքր հոգեբանական օգնություն է անհրաժեշտ»,- արգենտինացու խոսքն է մեջբերում Tuttosport-ը: