Էվրան Ամանորը շնորհավորելու փոխարեն ուղերձ է հղել
СпортԹուրինի «Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրան կաթոլիկ Սուրբ ծննդյան օրվա առթիվ Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում կոչ է արել օգնել Սիրիայի պատերազմում զոհ դարձած անձանց ընտանիքներին:
Բացի այդ, ֆրանսիացին առաջարկել է օգնության կարիք ունեցողներին կապ հաստատել իր հետ:
«Ամանորը շնորհավորելու փոխարեն ցանկանում եմ հիշեցնել այն մարդկանց մասին, ովքեր տառապում են Սիրիայում և ոգեշնչել նրանց: Բոլորս հավասար ենք այս մոլորակում և պարտավոր ենք օգնել միմյանց: Միասին մենք կարող ենք փոխել աշխարհը դեպի լավը»,- գրել է Էվրան Instagram-ի միկրոբլոգում: