Բալոտելին՝ Մաքգրեգորին. Չեմպիոնների չեմպիոն լինելու համար պետք է հաղթես Պետրոսյանին (ֆոտո)
Спорт«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին խառը մենամարտերի UFC կրկնակի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին առաջարկել է մենամարտ անցկացնել K-1-ի 31-ամյա իտալահայ վարպետ Ջորջիո (Գեւորգ) Պետրոսյանի հետ:
«Դու մեծ մարտիկ ես, բայց չեմպիոնների չեմպիոն լինելու համար պետք է հաղթես չեմպիոն Ջորջիո Պետրոսյանին»,- Ինստագրամում գրել է Բալոտելին՝ հաջողություն մաղթելով եւ խնդրելով չվախենալ այդ մարտահրավերից:
Հիշեցնենք, որ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը պատմության մեջ առաջին մարտիկն է, որը UFC-ի գործող չեմպիոն է 2 քաշային կարգերում միաժամանակ: Ավելի ուշ նա հրաժարվել էր կիսաթեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտուց: 28-ամյա իռլանդացին մտադիր է դադար տալ կարիերայում:
Բալոտելին ու Պետրոսյանը ընկերներ են: