Օգնում են փրկարարները
ОбществоԴեկտեմբերի 25-ին, ժամը 07.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին բնակչին իր բնակարանից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 06.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակչին (շարժունակության խնդիր ունեցող) բնակարանից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: