Որոնք են եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ձեռքբերումները ըստ Լոքյանի
ОбществоԱյսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ իրենց նախարարության համար 2016-ի ամենակարևոր ձեռքբերումը տարածքային զարգացման վերաբերյալ 2016-2020թթ. ռազմավարությունն էր:
«Հենց այդ ռազմավարության մեջ է այն ծրագիրը, թե ինչպես զարգացնել ՀՀ համայնքները և վերացնել կամ գոնե մեղմել մարզերում առկա խոր անհամաչափությունը: Ռազմավարության թիրախն աշխատատեղերի ստեղծումն է. մինչև 2020 թվականը նախատեսվում է 50-60 հազար աշխատատեղ բացել»,- ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ իրականացվել է համայնքների խոշորացման 18 ծրագիր, արդյունքում` 140 համայնքի միավորմամբ ձևավորվել է 18 համայնք: Ըստ նրա՝ խոորացված համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում խոշորացված համայնքներից Թումանյանը կստանա 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, մեկ բեռնատար մեքենա, մեկ ժամանակակից աղբատար, երեք միկրոավտոբուս: Համայնքի 6 բնակավայրերում կկառուցվեն 6 ավտոբուսային կանգառ-շուկաներ: Թումանյան համայնքի բոլոր գյուղերում այսուհետ կիրականացվի մշտական աղբահանություն:
Խոսելով ձեռքբերումների մասին՝ Լոքյանը կարևորեց առաջին սանիտարական աղբաբայրի կառուցման ծրագիրը: Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների` 11 մլն եվրո արժողությամբ կառավարման ծրագրի արդյունքում Հրազդան համայնքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, կիրականացվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 12 քաղաքների և հարակից համայնքների աղբահանությունը: Նմանատիպ աղբավայրի կառուցում է նախատեսվում նաև Վանաձորում, որը կներառի Լոռու մարզի, ինչպես նաև Դիլիջան քաղաքի աղբահանությունը: