Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կազմել է 482.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.54 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 504.11 դրամ (աճել է 0.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.34 դրամ (աճել է 0.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.94 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 244.26 դրամ, ոսկի՝ 17,556.88 դրամ, պլատին՝ 14,059.78 դրամ։