ԵԱՏՄ-ն հավանության է արժանացրել մի շարք երկրների հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ սկսելը
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության անդամ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հավանության են արժանացրել Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձ նաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«4 երկրների նախագահներ հավանության են արժանացրել առաջարկն այն մասին, որ մեզ անհրաժեշտ է սկսել բանակցություններ Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Սա նշանակում է, որ արդեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով կսկսվի այդ երկրների հետ ինտենսիվ գործընթաց` համաձայնագրերը նախապատրաստելու համար»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը: