Ամենաշատ գյուղատնտեսական վարկեր ստացել են Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերը
ЭкономикаԸստ 2014 թվականի համատարած գյուղատնտեսական հաշվառման արդյունքների ֆիզիկական անձի կարգավիճակով գյուղատնտեսական նպատակով վարկ ստացել են 72 հազար 874 տնտեսություն, որից 64 հազար 431-ը՝ բանկերից։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, գյուղվարկեր ստացած տնտեսությունների քանակով առաջին տեղում Արմավիրի մարզն է (14320 տնտեսություն), որին հաջորդում են Արարատի (12 776 տնտեսություն) և Շիրակի (10 482տնտեսություն) մարզերը։ Այս երեք մարզերից բաժին է ընկնում գյուղատնտեսական վարկ ստացած տնտեսությունների կեսից ավելին։
Ֆիզիկական անձի կարգավիճակով գյուղատնտեսական վարկ ստացած տնտեսությունների թվով վերջին տեղերում են Սյունիքը (3751 տնտեսություն) և Վայոց ձորը (2350 տնտեսություն)։ Մայրաքաղաքից գյուղատնտեսական վարկ ստացած տնտեսությունների թիվը 35 է։
Իրավաբանական անձի կարգավիճակով գյուղատնտեսական վարկ են ստացել 77 տնտեսություն, որից 77-ը՝ բանկերից։ Այստեղ նույնպես առաջին տեղում Արմավիրի մարզն է (15 տնտեսություն), երկրորդում՝ Շիրակը (11 տնտեսություն), երրորդում՝ Տավուշի մարզը (9 տնտեսություն)։