Ի պատասխան «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի՝ Երևան ՀԱԹ թաղամասում բացված դպրոցի, վերջինիս աղանդավորների կողմից հովանավորված լինելու և դպրոցի բացմանը մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում նաև նախարար Արմեն Աշոտյանի մասնակցության մասին արված հայտարարությանը ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ` 1. Հայաստաննի տարածքում գործող ցանկացած, այդ թվում նաև նշված դպրոցում ուսումնական դասընթացները կազմակերպվում են կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով և դասագրքերով, ինչի մասին իր խոսքում նշել է նաև կրթության և գիտության նախարարը: Հետևաբար, այնտեղ դասավանդվում է նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 2. Կրթության նախարարի ջանքերի շնորհիվ վերջին տարիներին զգալի խորացել է եկեղեցի-դպրոց կապը, ինչը կարծում եմ՝ ակնհայտ է և չունի ապացուցման կարիք: 3. Հայ ավետարանչական ընկերակցությունը չի հանդիսանում աղանդավորական կազմակերպություն 4. Արմեն Աշոտյանը դեռևս 2009թ ին, երբ հանդիսանում էր ԱԺ պատգամավոր, հեղինակել է մինչ այս գործող թերևս ամենահաջող օրենսդրական նախաձեռնություններից մեկը, որն ուղղված էր ՀՀ սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցուն վերապահված դիրքերի պաշտպանությանը և եկեղեցու ամրապնդմանը: