Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերակազմավորվելու և անվանափոխվելու է
КультураԿինոարտադրության ոլորտում հաջորդ տարի որոշ փոփոխություններ են իրականացվելու: Դրանց մասին լրագրողների հետ զրուցեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Ցանկանում ենք փոխել ֆիլմարտադրության կառավարման մոդելը: Կարծում եմ` անհրաժեշտ է օգտագործել կինոդաշտում գործող բոլոր արտադրող ընկերությունների ղեկավարների ուժերը դրական արդ յունքի հասնելու համար: Կինոկենտրոնի բազայի հիման վրա ստեղծվում է նոր կառույց, որը կղեկավարի ֆինանսիստ-տնտեսագետ»,- նշեց նախարարը:
Արմեն Ամիրյանի խոսքով`կինոարտադրությանը զուգահեռ իրենք ծրագրում են հայկական դաշտ բերել նաև արտասահմանյան կինոարտադրողների, մի քանի մասնավոր ընկերությունների:
«Նախապատրաստել ենք նկարահանման հարթակներ, տեսարաններ, մասագետների, որոնք տիրապետում են օտար լեզուների, տեխնիկական միջոցներ, նկարահանման սրահներ»,-ասաց նախարարը և հավելեց, որ այդ ծառայություններն առաջարկելու են արտասահմանյան ներդրողներին Հայաստանում ֆիլմեր նկարելու համար:
Վերը նշված ծրագրի իրականացմանը կարող է նպաստել նաև կինոյի մասին օրենքը, որի համաձայն արտասահմանյան ներդրողներն ազատվելու են քսան տոկոս ավելացված արժեքի հարկից:
Ամիրյանը կարևորեց նաև «Սինեմա» կինոկենտրոնի բացումը, որը ստեղծվել է երիտասարդ կինոգործիչների դեբյուտը կազմակերպելու համար: