Wnews.am-ում ամենանորաձև աղջիկներն են (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ում ամենանորաձև աղջիկներն են!!!
Նրանցից յուրաքանչյուրը հայտնվելով մեր Look բաժնում՝ ստացել է առավելագույն ձայներ և դարձել Wnews.am-ի ամսվա աղջիկը: Մենք հանդիպեցինք աղջիկների հետ, խոսեցինք Ամանորի երազանքների ու ցանկությունների մասին: Ներկայացնում ենք Wnews.am-ի՝ տարվա ամենանորաձև աղջիկներին:
Գոգ Մուն Wnews.am– ի դեկտեմբեր ամսվա ամենանորաձև աղջիկն է
Բոլորը, ովքեր սպասում են Ամանորի հրաշքին, թող սերմանեն իրենց մեջ շատ Սեր, Բարություն և Մաքրություն, ու հրաշքները կկատարվեն անպայման: Ես խաղաղության մասին եմ երազում՝ երկրի, մարդկանց, հոգեվիճակի: Երազանքներ ունեմ բնականաբար , որոնք շատ մեծ են ու այնքան շատ եմ ուզում կատարվեն, որ դրանց մասին կլռեմ: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը, ցանկանում եմ անկեղծ ժպիտներ ու նոր ձեռքբերումներ:
.

Լիլիթ Հարությունյան. Wnews.am– ի հոկտեմբեր ամսվա ամենանորաձև աղջիկն է


Գայանե Գևորգյան. Wnews.am– ի նոյեմբեր ամսվա ամենանորաձև աղջիկն է
Մի քանի օրից Ամանորն է ու մենք նոր երազանքներ ենք կապում գալիք տարվա հետ: Սիրում եմ Ամանորը. բոլորը հավատով են դիմավորում այն, հավատում են իրենց երազանքների իրականացմանը։ Ուզում եմ, որ տեսնենք Նոր տարվա ամեն մի հրաշք ու հավատանք, որ երազանքներ կարելի է պահել ոչ միայն աստղ ընկնելիս, այլև կախարդական գիշերվա պայծառ երկնքից թափվող ամեն մի փաթիլի հետ։ Ի՞նչն է մեր կյանքը երջանիկ դարձնում։Այն, որ բոլոր հարազատներդ անհոգ ու երջանիկ են։ Այս Նոր տարում ցանկանում եմ, որ անհոգ լինենք բոլորս։ Երջանիկ օրերից բաղկացած մի ֆիլմ ունենաք։ Թող բարին բույն դնի մեր սրտերին։Սիրեք,ժպտացեք,ապրեք…


Միլա Վարդանյան. Wnews.am- ի սեպտեմբեր ամսվա ամենանորաձև աղջիկն է:
Թող որ 2017թ. լինի սիրո ու ջերմության տարի և որ ոչ ոք չխլի այդ սերը մեզանից ու չթաքցնի այն ո՛չ արկղերում, ո՛չ էլ պարկերի մեջ: Մեր սերը միշտ մեզ հետ լինի և չզլանանք այն բաժանել: Հունաստանում կա մի հին հուշարձան, որ կոչվում է «Հնարավորություն»: Այն պատկերում է մի մարդու` կանգնած ոտքի մատների ծայրերին, որը խորհրդանշում է պահի կարճությունը,
ակնթարթը: Նրա ոտքերին թևեր են պատկերված, որը նշանակում է, որ մարդը կարող է թռչել` օգտագործելով իր հնարավորությունը: Նա ունի երկար մազեր, որը նշան է բարօրության, իսկ նրա ծոծրակը ճաղատ է, որը ցույց է տալիս կորստի հնարավորությունը: Հնարավորությունները հայտնվում և անհետանում են: Ուրեմն, թող որ այս տարի մենք երբեք բաց չթողնենք մեր հնարավորությունները, եթե դրանց իրականացումը բարիք է բերելու, իսկ բոլոր անհաջողությունները լինեն այնքան կարճ ու անցողիկ, ինչպես մի տարին փոխարինում է մյուսին:


Բուրաս Պապիկյան Wnews.am– ի հուլիս ամսվա ամենանորաձև աղջիկն է
Թող այս գալիք տարում ոչ մի մահվան լուր չլսենք սահմանից.. քանզի եղբայրս էլ հիմա Ղարաբաղում է ու ամեն օր որևէ զինվորի մասին լսելուց փշաքաղվում եմ ու փառք տալիս Աստծուն եղբորս այդքան խնամքով պահպանելու համար .. երազանքներս շատ չեն .. ուզում եմ խաղաղություն լինի .. այս երազանքս ամեն տարի նույնն է … Ուզում եմ նվազի չարն ու նախանձը և այն մարդիկ, ովքեր ինձ հետ են, իմ կողքին միշտ լինեն երջանիկ ու առողջ .. միշտ լինեն նրանք … ես հարուստ եմ իմ ընկերներով, ընտանիքով .. Թող Նոր Տարին ինձ էլ մի քիչ աշխատասիրություն բերի ..