Դոլարը, ռուբլին, եվրոն ու ֆունտն արժևորվել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը դեկտեմբերի 26-ին կազմել է 482.68 դրամ: Այն դեկտեմբերի 23-ի համեմատ արժևորվել է 0,54 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 504,11 դրամ՝ արժևորվել է 0,03 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 592,34 դրամ է՝ դեկտեմբերի 23-ի համեմատ այն արժևորվել է 0,46 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը դեկտեմբերի 26-ին կազմել է 7,94 դրամ` դեկտեմբերի 23-ի համեմատ արժևորվել է 0,03 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 244,26 դրամ, ոսկի՝ 17.556,88 դրամ, պլատին` 14.059,78 դրամ: