Ապագա գյուղի մոտ «Մերսեդեսն» ընկել է ջրատարը
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 27-ին, ժամը 08.49-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ Ապագա գյուղի մոտակայքում, «Mercedes E320» մակնիշի 12 DD 444 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Դ. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը. տուժածներ չկան:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրատարից դուրս են բերել ավտոմեքենան: