Անցնող տարում ՄԻՊ-ի աշխատակազմը 1982 դիմում է ստացել
ОбществоՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2016 թվականի ընթացքում ստացել է 1982 գրավոր ու բանավոր դիմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Դիմումներից 1043-ն եղել են գրավոր, 939-ը` գրավոր: Ամենաշատը՝ 625 դիմում ստացվել է ոստիկանության դեմ, 300-ը՝ քրեակատարողական հիմնարկների, 225-ը՝ պաշտպանության նախարարության , 146-ը՝ ԴԱՀԿ-ի , 24-ը՝ քննչական կոմիտեի և այլն»,- նշեց Թաթոյանը:
Ըստ նրա` այդ դիմումների հիման վրա ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 198 այց են կատարել:
«Ամենաշատը պատասխանատվության ենթարկվել են ոստիկանության աշխատողները՝ 20-ից ավելի: Կան և՛ պաշտոնից ազատվածներ, և՛ լիազորությունները կասեցվածներ, և՛ տույժի ենթարկվածներ»,- ասաց նա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնեց, որ տույժի են ենթարկվել քրեակատարողական հիմնարկների աշխատողները, ինչպես նաև ոչ պատշաճ աշխատանքի համար կարգապահական տույժի է ենթարկվել Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի աշխատակիցներից մեկը: