Մեկ օրում բացահայտվել է գողության 10, խարդախության 6 եւ մեքենա փախցնելու մեկ դեպք
ОбществоԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքից բացահայտվել է 2-ը:
Բացահայտվել է գողության 8 եւ խարդախության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 եւ ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: