Երեւանում 32-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դեկտեմբերի 17-ին եռյակ է ծնվել՝ երեք տղա: NEWS.am-ի հետ զրույցում երեխաների հայրը՝ Արտակ Բաղդասարյանը, նշեց, որ երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով: Ծնողները երեխաներին անվանել են Ալբերտ, Արսեն եւ Արմեն։
«Կնոջս երկրորդ ծննդաբերությունն է, 32 տարեկան է: Մեծ աղջիկ էլ ունենք: Երեխաներս ու կինս դեռ հիվանդաոցում են, որովհետեւ երեխաների քաշը քիչ է, դեռ պետք է մնան բժիշկների հսկողության տակ»,-ասաց նա: