ՄԻՊ-ը փախստականների վերաբերյալ զեկույց է պատրաստելու
ОбществоՄարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ առաջիկա օրերին ստորագրելու է համագործակցության հատուկ համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ ունենք սերտ համագործակցություն: Համագործակցության շրջանակներում պատրաստելու ենք հատուկ զեկույց, որը կապված է լինելու միգրացիոն գործակալության որոշումների և փախստականների իրավունքների հետ: Պարզելու ենք, որքանով է այն նպաստում մարդու իրավունքների կատարելագործմանը և որքանով է համապատասխանում միջազգային չափանիշներին»,- նշեց մարդու իրավունքների պաշտպանը: