Ինչու է Քեյթ Միդլթոնի ձեռքերին մշտապես առկա բժշկական կպչող ժապավեն (ֆոտո)
LifestyleՔեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հայտնի է իր էլեգանտությամբ, անթերի հագուստներով ու կատարյալ մատնահարդարմամբ։ Սակայն, ինչպես երևում է, դքսուհին ևս հակված է ձեռքերի փոքր կտրվածքներ անելուն ու իրեն վնասելուն, ինչպես մեզանից յուրաքանչյուրը։
Այս մասին են վկայում Քեյթի ձեռքերին շատ հաճախ բժշկական կպչող ժապավենները։ Բացառություն չի եղել նաև Սուրբծննդյան առավոտյան պատարագի օրը, որի ժամանակ ևս Քեյթի մատին կպչող ժապավեն էր կպցված։
Daily Mail-ը ներկայացնում է Քեյթի «վնասվածքներով» այն բազմաթիվ նկարներից մի քանիսը, որոնցում Քեյթի ձեքերին, տարբեր մատներին առկա է կպչող ժապավեններ։ Քեյթի մոտ կպչող ժապավենների առկայությունը նկատել են դեռ 2008թ․ի նկարներում։
.jpg)
