«Աբովյան» ՔԿ հիմնարկում վարսահարդարման դասընթացի մասնակիցները վկայականներ են ստացել
ОбществоՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցների վկայականների շնորհման արարողությունը: Ամփոփիչ միջոցառման ժամանակ դասընթացին մասնակցած 11 ազատազրկված կանայք ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Դասընթացը կազմակերպվել էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ: