Արցախցի մարզիկները անցնող տարում 421 մրցանակային տեղ են գրավել
СпортԱնցնող տարում Ստեփանակերտում և Արցախի շրջաններում ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը կազմակերպել է 101 սպորտային միջոցառում՝ 5206 մարզիկների մասնակցությամբ:
Դեկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և նշել, որ Արցախում գործող 21 սպորտի ֆեդերացիաները կազմակերպել են 17 միջոցառում՝ 3242 մարզիկների մասնակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության տարբեր մրցաշարերի, առաջնությունների և հուշամրցաշարերի 77 միջոցառում է կայացել, որոնց մասնակցել է 969 մարզիկ: Միջազգային 38 տարբեր մրցաշարերի մասնակցել է 246 մարզիկ, Եվրոպայի առաջնության 14 մրցաշարի՝ 35 մարզիկ:
Իսկ աշխարհի 12 առաջնության տարբեր մրցաշարերի մասնակցել է 38 մարզիկ: Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել նման կարգի 142 միջոցառում՝ 1288 մարզիկների մասնակցությամբ:
ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում արցախցի մարզիկներից առաջին տեղ է գրավել 152 հոգի, երկրորդ՝ 126, երրորդ՝ 143:
Ընդհանուր առմամբ՝ արցախցի մարզիկները գրավել են 421 մրցանակային տեղ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 70-ով»,- ասել է Ս. Ասրյանը: