Միջազգային պարբերականները խոսում են Մխիթարյանի` Հայաստանի լավագույն մարզիկների շարքում չհայտնվելու մասին
СпортՄիջազգային զանգվածային լրատվամիջոցներին մեծ զարմանք է պատճառել Հենրիխ Մխիթարյանի անվան բացակայությունը Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անգլիական «Daily Mail» պարբերականը գրում է. «Մխիթարյանը Սուրբ ծննդյան տոներին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կարևոր անձն է, սակայն չի հայտնվել Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում»:
Խոսելով Մխիթարյանի աննկարագրելի գոլի մասին՝ անգլիական հեղինակավոր պարբերականը փաստում է, որ «Սանդերլենդ»-ի դեմ խաղում հայ կիսապաշտպանը փայլեց, բայց հայրենի երկրում լավագույնների ցանկում բացակայում է: «Լավագույնը օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է: Իսկ Մխիթարյանը, ով Դորտմունդից տեղափոխվեց Անգլիա՝ 26 միլիոն ֆունտով, երբեք չի էլ եղել նրանց շարքում»:
«Foxsport»-ը ևս անդրադարձել է Մխիթարյանի բացակայությանը՝ մեջբերելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքը. «Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն Աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հ ենրիխ Մխիթարյանից»:
Օրեր առաջ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան 35 լրագրողի քվեարկության արդյունքում ձևավորեց տարվա լավագույն տասնյակը, որտեղ Հենրիխ Մխիթարյանի անունն ընդգրկված չէ: