«Մանչեսթեր Յունայթեդն» ու անգլիական ակումբները կպայքարեն գերմանացի տաղանդի համար
СпортԼեւերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմյեր լիգա։
Goal.com-ի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Արսենալը»։ Բրանդտի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Տոտենհեմն» ու «Արսենալը»։ Անգլիական 4 ակումբներն էլ իրենց սկաուտներին ուղարկել են «Բայերի» եւ «Քյոլնի» միջեւ դեկտեմբերի 21-ին կայացած խաղին (1։1)։ Այս մցրաշրջանի սկզբից էլ գերմանացու խաղին հետեւում է նաեւ «Լիվերպուլը»։
«Բայերի» հետ Յուլիան Բրանդտի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 22 խաղի, դարձել 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։