6-ամյա աղջիկը 250 դոլար է ծախսել՝ բացելով քնած մոր iPhone-ը
ОбществоԱՄՆ-ում 6-ամյա աղջիկը 250 դոլար է ծախսել՝ բացելով քնած մոր iPhone-ը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Արքանզասից Բեթանի Հաուելը ցանկացել է դստերը՝ Էշլինդին անկողին տանելուց առաջ ֆիլմ դիտել, բայց այնքան հոգնած է եղել, որ քնել է: Փոքրիկը վերցրել է iPhone-ն ու քնած մոր մատով բացել հեռախոսը:
Հաուելի խոսքով՝ նախկինում դստերը թույլատրել է օգտվել YouTube-ից կամ Netflix-ից, բայց այս անգամ Էշլինդը որոշել է Amazon-ի կայքը բացել եւ իր համար 13 խաղալիք է գնել: Տվյալների ավտոմատ լրացման համակարգի շնորհիվ երեխան պատվերներ կատարելու դժվարություն չի ունեցել: Համակարգում նաեւ վճարային քարտի տվյալներն են պահպանվել:
Ամերիկուհուն թույլատրել են միայն 4 խաղալիք վերադարձնել: