Տոնի Կրոսը՝ տարվա մարդ
СпортՄադրիդի «Ռեալի» եւ ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Kicker-ի վարկածով ճանաչվել է տարվա մարդ։
«Խմբագրությունը գոհանակություն է հայտնում Գերմանիայի հավաքականին Կրոսի՝ օրացուցային տարում նվաճումների համար, եւ տարբերակում նրան որպես անհատականություն»,- ասվում է գերմանական հեղինակավոր պարբերականի հայտարարությունում։
Այս տարի Կրոսը «Ռեալի» կազմում հռչակվել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը այդ տիտղոսին է արժանանում 2 տարբեր ակումբների հետ։
Նախորդ անգամ Kicker-ը «Տարվա մարդ» մրցանակը գերմանացու հանձնել էր 2010-ին, երբ այն բաժին էր հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին։