Վիլյա. Կարիերաս կավարտեմ Իսպանիայում
Спорт«Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է իր ապագայի մասին և նշել, որ ցանկանում է կարիերան ավարտել հայրենիքում:
«Որոշ մարդիկ սխալ կարծիք են ձևավորել MLS-ի մասին: Մի քանի հանդիպում դիտելուց հետո դուք չեք կարող կարծիք կազմել տվյալ առաջնության մասին, դա անհնար է:
Ես երբեք չէի մտածի, որ կարիերաս կավարտեմ ԱՄՆ-ում: Եթե որոշեմ խաղակոշիկներս կախել մեխից, ապա կանեմ դա Իսպանիայում: Երբ զգամ, որ հրաժեշտի ժամանակն է, կվերադառնամ հայրենիք»,- Վիլյայի խոսքն է մեջբերում directvsports-ը: