Գյումրու քաղաքապետարանն ամփոփեց 2016 թվականը
ОбществоԳյումրու քաղաքապետարանն ամփոփեց անցնող 2016 թվականը: Դեկտեմբերի 28-ին քաղաքապետարանի բոլոր բաժինների ու համայնքի ենթակայության տակ գործող կառույցների ներկայացուցիչներին տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու ու ամանորյա մաղթանքներ հղելու նպատակով քաղաքապետարան էր հրավիրել Գյումրու քաղաքապետը:
Նախ շնորհակալություն հայտնելով բոլորին տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար՝ Սամվել Բալասանյանն առանձնացրեց բնակկոմունալ տնտեսության, մշակույթի և սպորտի բաժինների աշխատանքը: Ճիշտ է, այս տարի քաղաքին չհաջողվեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հասցնել 100 տոկոսի, սակայն դրա արդարացումը մեկն է:
«Ընտրական տարի էր: Շատ թեկնածուները ժողովրդին համոզել էին՝ սին խոստումներ տալով ու պահանջելով վճարումներ չկատարել ՝ իրենց հաղթանակի դեպքում դրա կարիքը չէր զգացվի»,- իր խոսքում նշեց Սամվել Բալասանյանը:
Տարին ընտրական էր, և Գյումրիում առաջին անգամ ՏԻՄ ընտրություններն անցան նոր ընտրակարգով: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ինչպես նախկին, այնպես էլ ներկա ավագանու անդամներից՝ համագործակցության համար, իսկ ավագանու նիստերին չներկայացող ավագանիներին կրկին առաջարկեց մտածել ու ներկայանալ նիստերին:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս քաղաքապետարնը որոշել էր հրաժարվել ավելորդ ծախսից ու ճոխություններից՝ ամանորյա հանդիպումն ավելի սուղ միջոցներով իրականացնելով, իսկ փոխարենն այդ ավելորդ ծախսի համար նախատեսված գումարը կրկին կներդրվի ավելի կարևոր՝ «Գյումրին առանց տնակների» ծրագրի մեջ:
Միջոցառման շրջանակներում քաղաքապետի կողմից պարգևներ ստացան տարբել որոտների ներկայացուցիչները՝ դայակից մինչև հավաքարար, մարզիկից մինչև արվեստագետ: