Վրացական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստան գազի տրանզիտի վճարման շուրջ Վրաստանի ու «Գազպրոմի» բանակցությունների շարունակման մասին
ЭкономикаՎրացական մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Վրաստանը և «Գազպրոմը» շարունակելու են բանակցությունները դեպի Հայաստան մատակարարվող գազի տրանզիտի դիմաց վճարման բանաձևի շուրջ:
«Գրուզիա օնլայնը» խնդրի վերաբերյալ մեջբերում է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքը, ով շեշտել է, որ բանակցությունները շարունակվելու են, իսկ Թբիլիսիի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
«Ռուսաստանը ցանկանում է տրանզիտի դիմաց վճարել որոշակի գումար, իսկ Վրաստանը ցանկանում է պահպանել նախկին բանաձևը և ստանալ տարանցվող գազի 10 տոկոսը»,- գրում է գործակալությունը:
Հարցի վերաբերյալ բանակցություններն անցկացվում են Վիեննայում, իսկ բանակցությունների հաջորդ փուլի օրը դեռևս հայտնի չէ: Այս տարվա դեկտեմբերի 31-ին սպառվում է ներկայումս ուժի մեջ գտնվող պայմանագրի գործողության ժամկետը: