Եվրոն ու ֆունտը արժեզրկվել են, դոլար ու ռուբլին արժևորվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը դեկտեմբերի 28-ին կազմել է 483,58 դրամ: Այն դեկտեմբերի 27-ի համեմատ արժևորվել է 0,25 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 504,81 դրամ՝ արժեզրկվել է 0,32 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 592,10 դրամ է՝ դեկտեմբերի 27-ի համեմատ այն արժեզրկվել է 0,90 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը դեկտեմբերի 28-ին կազմել է 7,98 դրամ` դեկտեմբերի 27-ի համեմատ արժևորվել է 0,03 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 244,72 դրամ, ոսկի՝ 17,589,61 դրամ, պլատին` 14,086 դրամ: