Ինչպես է Իրինա Թովմասյանը նախապատրաստվում Ամանորին և ինչու Մեգին ընտանիքի հետ չի դիմավորելու գալիք տարին
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի տանն իսկական ամանորյա խառնաշփոթ էր տիրում: Ամանորի նախօրեին Իրինան իր ընտանիքի անդամների հետ պատրաստվում է ամենաբարի և ընտանեկան տոնին:
Tert.am Life-ը գեղեցկուհու տանը ֆոտոշարք է իրականացրել և Իրինայի հետ զրուցել Նոր տարվա մասին:
«Նոր տարին իմ ամենասիրելի տոներից է: Նախապատրաստական ամբողջ աշխատանքներն արդեն վերջացրել ենք: Ամենակարևորն այն է, որ բոլորի նվերները փաթեթավորել ենք: Շատ եմ սիրում այն պահը, երբ բացում ենք նվերները: Երեխաներիս հետ անհամբեր սպասում եմ, թե ամուսինս ինչ նվերներ է պատրաստել մեզ համար: Փորձելու եմ Ամանորն իսկական տոն դարձնել փոքրիկներիս համար»,- ասաց Իրինան:

Իրինայի փոքրիկները՝ Ալվինան և Մարիան, շատ աշխույժ են՝ մեկ օգնում են մայրիկին, մեկ՝ խանգարում: «Երեխաներին ինձ միայն ոգևորության առումով են օգնում: Ինչպես նկատեցիք ֆոտոշարքի ժամաանակ, նրանք ավելի շատ խանգարում են: Ամեն տեղ ուզում են մասնակից լինել: Երբ խոհանոցում ինչ-որ գործ եմ անում գալիս են ու խանգարում: Շատ աշխույժ են: Չեմ հիշում վերջին անգամ, երբ ենք տանը հանգիստ ֆիլմ դիտել: Սակայն երեխաների հետ օրը հեքիաթային է անցնում: Երբ տանը երեխա կա, այլ կերպ ես սպասում Ամանորին»,- նշեց Իրինան:
Շարունակությունը` այստեղ: