Օրը 10 գրամ ընկույզի օգտագործումը կարող է երկարացնել մարդու կյանքը
Lifestyle10 տարի տևած հետազոտության ավարտին Մասթրիխտի համալսարանի գիտանականները հետաքրքիր հայտարարություն են արել : Ըստ այդմ՝ այն մարդիկ, ովքեր ամեն օր ընկույզ են ուտում, շեշտակի կրճատում են հանկարծամահ լինելու ռիսկը:
10 տարվա ընթացքում գիտնականները 55-ից 69 տարեկան 120 000 մարդու են հետազոտել՝ փորձելով հասկանալ ընկույզի տարբեր տեսակների ազդեցությունը այս կամ այն հիվանդության վրա:
Արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ օրական 10 գրամ վայրի ընկույզ կամ գետնընկույզ ուտելու դեպքում 23 տոկոսով կրճատվում է վաղ տարիքում մահանալու ռիսկը:
Գաղտնիքը ընկույզի մեջ պարունակվող նյութերն են՝ թթուները, հակաօկսիդանտները, բջջանյութը, վիտամինները, որոնք հիանալի պաշտպանում են մարդու օրգանիզմը: