Տիգրան Օհանյանը հաղթող է ճանաչվել «Մեծ օպերա» նախագծում
КультураԵրիտասարդ օպերային երգիչ Տիգրան Օհանյանն առաջին մրցանակին է արժանացել «Մեծ օպերա» նախագծում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում:
Շուրջ երկու ամիս Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը (ղեկավար` Լևոն Ջավադյան), որը հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ` «Մեծ օպերա» խրագրում արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի:
Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել ՌԴ ներկայացուցիչ Քսենյա Նեստերենկոն: